Ներքին 1 տարի առաջ - 21:43 04-09-2025

Կրակոցներ՝ Գորիսում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, արնանման հետքեր

Սեպտեմբերի 2-ին, կրակոցներ են հնչել Սյունիքի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 23։30-ի սահմաններում Գորիս քաղաքի Արցախյան խճուղու «Լայմ» սուպերմարկետի մոտ վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Սյունիքի մարզային քրեական վարչության, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժնի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները պարզել են, որ այդ ժամին Սյունիքի մարզի բնակիչներ, 23-ամյա Գագիկ Ա․-ն, 21-ամյա Ջոն Գ․-ն, 19-ամյա Արման Ղ․-ն իրենց ընկերների հետ Գորիսի Արցախյան խճուղում «գործող «Լայմ» սուպերմարկետի դիմաց ձեռքերով, ոտքերով և մահակներով ծեծի են ենթարկել Սյունիքի մարզի բնակիչներ, 21-ամյա Դավիթ Խ․-ին, նրա հորը, 47-ամյա Սասուն Խ․-ին և վերջինիս ընկերներին։

Օպերատիվ տվյալներով պարզվել է, որ նշված ծեծկռտուքի ժամանակ Ջոն Գ․-ն իր մոտ եղած դեռևս անհայտ տեսակի ատրճանակից կրակոցներ է արձակել դեպի օդ։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով