Ներքին 1 տարի առաջ - 12:35 04-09-2025

Թվային վարորդական վկայականի և տեխանձնագրի տարբերակն ընտրելու դեպքում պետական տուրքը կիսով չափ պակաս է․ ՆԳ նախարար

Հայաստանի կառավարության նիստում ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է վարորդական վկայականների և հաշվառման վկայականների թվայնացման մասին նախագիծը։
Նրա խոսքով՝ սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել կարգավորումը, ըստ որի քաղաքացիները կարող են օգտագործել թվային վարորդական վկայական և թվային հաշվառման վկայագիր՝ տեխանձնագիր։

«Սեպտեմբերի 1-ից սկսած մեր քաղաքացիները, որոնք ունեն վարորդական վկայականներ, այլևս որևէ պարտավորություն չունեն պլաստիկ վարորդական վկայական իրենց մոտ պահելու։ Մինչ այդ գործում էր պատասխանատվության սկզբունքը․ եթե չկար պլաստիկ վարորդական վկայականը ֆիզիկապես, ապա վարորդները ենթարկվում էին վարչական պատասխանատվության։ Այս պահի դրությամբ արդեն իսկ համակարգում բոլոր վարորդների թվային վկայականները գեներացված են և հասանելի են նույնականացման համակարգի միջոցով»,- նշել է նա։

Նախարարը տեղեկացրել է, որ առաջին անգամ փաստաթուղթ ստանալու դեպքում քաղաքացին կարող է ընտրել պլաստիկ կամ թվային տարբերակը։ Թվային տարբերակ ընտրելու դեպքում պետական տուրքը կիսով չափ պակաս է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան