Ներքին Խոսք 1 տարի առաջ - 10:07 04-09-2025

Գերիների համար կեղծ գործերը կարված են, դատավճիռները` գրված, և ըստ քաղաքական իրադրության դրանք կմտնեն վերջնարդյունք․ Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գրառումը․

Բաքվի բանտում գտնվող գեներալ Դավիթ Մանուկյանի մասնակցությամբ կեղծ դատավարության նյութերն եմ նայում: Որքան էլ ադրբեջանական մամուլը նիստերը խեղաթյուրված ներկայացնի, կեղծի կամ չդետալացնի, տողատակերն էլ բավարար է ընդհանուր գաղափար կազմելու, թե ինչ է տեղի ունենում Բաքվում:

Դավիթ Մանուկյանը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա` թաքնվել չունի: Խոսում է հստակ, վստահ, ձիգ կեցվածքով:

Մարդը հանցանք չի կատարել, երիտասարդ տարիքից զինվորագրվել է կամավորական ջոկատներին, մասնակցել 90-ականների 1-ին պատերազմին, ապա ամբողջությունյամբ նվիրվել հայրենիքի պաշտպանությանը:

Եվ իրականում` ի՞նչը թաքցնի, ինչո՞ւ: Ի՞նչ է արել, որից պետք է ամաչի: Հայրենիք պաշտպանելը պատիվ է ու դա Դավիթն արժանապատվորեն կրել է:

Ի վերջո, արդեն պարզ է, որ Ադրբեջանում բոլորի համար կեղծ գործերը կարված են, դատավճիռները` գրված և ըստ քաղաքական իրադրության դրանք կմտնեն վերջնարդյունք:

Ազատությո՛ւն Դավիթ Մանուկյանին և ադրբեջանական բանտերում գտնվող մեր բոլոր հայրենակիցներին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան