Ներքին Միտք 1 տարի առաջ - 23:49 03-09-2025

Չինաստանում մասնակցել հաղթանակի զորահանդեսին, հետո անմիջապես գնալ Ճապոնիա. դա անարգանք կարող է ընկալվել

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Չինաստանում մասնակցելով Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված զորահանդեսին, անմիջապես գնալ Ճապոնիա։

Չէ, սա չի կարելի անվանել բալանսավորման արտաքին քաղաքականություն մի շատ պարզ պատճառով` հարաբերությունների բալանսավորման դեպքում հակամարտող կամ թշնամական երկրների միջև հակամարտությանը կամ թշնամանքին վերաբերող երկու կողմերի բոլոր միջոցառումներին պետք է երկիրն առնվազն առաջին դեմքով խուսափի մասնակցել, որովհետև հակառակ կողմի համար դա միշտ անցանկալի է, իսկ արևելքում, որտեղ սիմվոլիզմը ունի մեծ նշանակություն, նաև անարգանք կարող է ընկալվել։

Պարզ օրինակ` պատկերացրեք մեր բարեկամ Հունաստանի, Կիպրոսի, Հնդկաստանի ղեկավարը մասնակցում է Բաքվում Հայաստանին հաղթելուն նվիրված զորահանդեսի...

Ի՞նչ զգացումներ կունենանք...

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան