Ներքին 1 տարի առաջ - 23:38 03-09-2025

ԱԱՏՄ-ն վերահսկողություն է սահմանել մերսման սրահներում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը վերահսկողություն է սահմանել մերսման սրահներում։

Կառույցի կողմից 2024-2025թթ. ընթացքում վերահսկողություն է իրականացվել 80 մերսման սրահներում։

Արդյունքում պարզվել է, որ.

4 դեպքում բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները մատուցվել են բժշկական պատշաճ կրթություն չունեցող և սահմանված կարգով բժշկական գործունեության չթույլատրված անձանց կողմից, որի արդյունքում ապօրինաբար բժշկությամբ զբաղվելու համար Տեսչական մարմնի կողմից «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի համաձայն կիրառվել են պատասխանատվության միջոցներ, ինչպես նաև տրվել են կարգադրագրեր։

3 դեպքում բուժական մերսում իրականացնող կազմակերպությունների կողմից խախտվել են լիցենզիայի պայմանները և պահանջները. այդ խախտումները վերացնելու համար Տեսչական մարմնի կողմից կազմակերպություններին տրվել են կարգադրագրեր։

4 մերսման սրահում իրականացվել է բուժական մերսում՝ առանց լիազոր մարմնի կողմից բժշկական օգնության և սպասարկման «բուժական մերսում» տեսակի համար տրված լիցենզիայի, իսկ 6 դեպքում մատուցվել են ոչ բուժական մերսման ծառայություններ, սակայն վերջիններիս կողմից խախտվել են «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով սահմանված՝ սահմանափակման ենթակա ծառայությունների տեղակայմանը ներկայացվող պահանջները։ Նշված դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է համապատասխան մարմիններին՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան