Ներքին 1 տարի առաջ - 10:48 03-09-2025

Տավուշի մարզի գյուղերից մեկում 53-ամյա տղամարդը տան ննջարանում փորձել է նախ խեղդել 34-ամյա կնոջը, ապա 1-ամյա երեխային․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 30-ին սպանության փորձ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 05։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Տավուշի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տավուշի բաժնում օպերատիվ տեղեկություն են ստացել, որ մարզի բնակավայրի տներից մեկից գողություն է կատարվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Տավուշի մարզային քրեական վարչության պետ Ռոբերտ Պետրոսյանը և համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի պետի պարտականությունները կատարող Մարդանյանը։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։

Քրեական և համայքային ոստիկաններին Տավուշի մարզի բնակիչ 38-ամյա Բ․ Ռ․-ն հայտնել է, որ նույն օրը ժամը 04։30-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 53-ամյա Լ․ Պ․-ն ապօրինի մուտք է գործել իրենց առանձնատան 2-րդ հարկ՝ մտել է ննջասենյակ, որտեղ քնած են եղել իր կինը և 1-ամյա դուստրը, որտեղ Լ․ Պ․-ն փորձել է խեղդել և սպանել կնոջը, այնուհետև 2 ձեռքով փորձել է խեղդել երեխային, այղ ժամանակ ինքը օգնության է հասել նրանց, իսկ նա դանակով ցանկացել է հարվածել իրեն և դանակը խլելու ժամանակ ինքը աջ ձեռքի շրջանում ստացել է մարմնական վնասվածք, այդ ընթացքում վնասվածք է ստացել նաև իր 36-ամյա քույրը։

Քրեական և համայնքային ոստիկանները Լ․ Պ․-ին հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով նույն հասցեից ձերբակալել և տեղափոխվել են ոստիկանության Տավուշի բաժին։

Դեպքի փաստով ոստիկանության Տավուշի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք Լ․ Պ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչաան բաժին, որտեղ «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով