Ներքին 1 տարի առաջ - 23:02 02-09-2025

Արցախի հայկական մշակութային ու պատմական ժառանգությունը կանգնած է համակարգված ոչնչացման վտանգի առաջ

«Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն» Հովիկ Ավանեսովը գրում է․

«Այսօր, երբ նշվում է Արցախի անկախության օրը, Ադրբեջանը կրկին ցուցադրում է իր իրական դեմքը․ բռնապետական վարչակարգի հրահանգով ժամանակավորապես բռնազավթված Ստեփանակերտում ծանր շինարարական տեխնիկայի միջոցով հողին է հավասարեցվում Արցախի արտաքին գործերի նախարարության շենքը։ Սա ոչ միայն հերթական դաժան հարվածն է Արցախի պետականությանը, այլև դիտավորյալ ջնջում են պետականության խորհրդանշական արժեքները։

Նույն ճակատագրին արդեն իսկ արժանացել են Արցախի Ազգային ժողովի շենքը և տասնյակ այլ կառույցներ, որոնք այսօր Ադրբեջանի նպատակային քաղաքականության զոհն են։

Արցախի հայկական մշակութային ու պատմական ժառանգությունը կանգնած է համակարգված ոչնչացման վտանգի առաջ։ Բաքուն հետևողականորեն իրականացնում է քաղաքականություն, որի նպատակն է ջնջել հայկական ներկայության բոլոր հետքերը Արցախում՝ այն վերածելով պատմական կեղծիքի և մշակութային դատարկության տարածքի։ Սա ոչ միայն հայկական ժառանգության, այլև համամարդկային արժեքների դեմ ուղղված հանցագործություն է»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի