Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 02-09-2025

Աննա Հակոբյանը Մեհրիբանի հետ ջերմ նկարները չի հրապարակել, որ բուռն արձագանք չլինի․ հարցում

Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կինը՝ Աննա Հակոբյանը, Չինաստանում լուսանկարվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ։ Սակայն, հատկանշական է, որ Աննա Հակոբյանն այս լուսանկարներն իր էջում չի հրապարակել, նա հրապարակել է միայն խմբային լուսանկարներ։ Աննա Հակոբյանի և Մեհրիբան Ալիևայի լուսանկարները հրապարակել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է Աննա Հակոբյանը վախեցել իր և Մեհրիբան Ալիևայի ջերմ լուսանկարները հրապարակելուց»։

Հարցվածների մի մասը դժվարացավ պատասխանել, որոշներն էլ ասացին, որ Աննա Հակոբյանն այդ լուսանկարները չի հրապարակել, որպեսի բուռն արձագանք չստանա հասարակության կողմից։

«Չեմ ճանաչում իրեն»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ամեն մեկն իր գործով է զբաղվում։ «Ճիշտն ասած քաղաքականությամբ ընդհանրապես չեմ հետաքրքրվում, որովհետև ամեն մեկն իր գործով ա զբաղվում»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ գուցե տարբերակ չկար չլուսանկարվելու։ «Որ բուռն արձագանք չստանա հասարակության կողմից ։ Միգուցե տարբերակ չկար չլուսանկարվելու»,- ասաց նա։

«Ինձ ընդհանրապես հետաքրքիր չի, ինչի չի հրապարակել»,-պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում