Ներքին 1 տարի առաջ - 18:48 02-09-2025

Արցախը հավերժական արժեք է, հայկական արժեհամակարգի անբաժանելի մասը

Ուղերձ՝ նվիրված Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրվան

Սիրելի՛ հայրենակից,

Հայրենիքն անսակարկելի արժեք է՝ լինես հայրենի հողում ծիլ տված, թե օտարության ծնունդ։ Հայրենիքն ուժ է, որ ստանում ենք որպես ժառանգություն և փոխանցում ենք սերունդներին։

Հայրենիքը մեր բնական կենսատարածքն է և անկախ նրան բաժին հասած փորձություններից՝ չի դադարել և չի դադարում մերը լինելուց։ Բոլորիս աչքի առաջ հազարամյակների պատմություն ունեցող հայկական Արցախը փորձ է արվում այսօր զատել մայր Հայաստանից։ Ֆիզիկական կորստին հաջորդում են հոգեբանական և մշակութային տարանջատման ջանքերը։ Մինչդեռ Արցախը համայն հայության համար հավերժական արժեք է։

Արցախի Հանրապետության հռչակումը ևս մեկ անգամ մեր ազգային հոգեկերտվածքի խորքերից դուրս բերեց հանուն համազգային արժեքների հաստատուն կանգնելու կամքը։ Դա ազատության ձգտման իրականություն դարձած երազ չէր միայն, այլ մի ողջ ժողովրդի պայքարի, համախմբման արդյունք։ Արցախի անկախության հռչակումը հայկականության ազգային-հոգևոր-գաղափարական հատվածների վերամիավորում էր:

Արժեհամակարգն ավելին է, քան այսրոպեական, սուբյեկտիվ և անձնական մոտիվացիայով պայմանավորված գործողությունները։ Մեր ազգային բազմադարյա արժեհամակարգը դրանից սնվող սերունդներին տալիս է հնարավորություններ՝ արդարությունն անպայմանորեն վերականգնելու։ Պատմությունը ոչ միայն կրկնվելու, այլև պատմական անարդարությունները հաղթահարելու սովորույթ ունի: Պետք է հենվել անգնահատելի և ժամանակի փորձությունն անցած հոգևոր և ազգային ժառանգության վրա՝ մանր կամակատարությունները գերազանցելու և ի վերջո ազգային վերամիավորված արժեհամակարգը փառաբանելու, մեր ժառանգածը ապագա սերունդներին փոխանցելու համար։

Արցախի Հանրապետության հռչակման օրը շնորհավորելու առիթներ էլի ունենալու ենք։

«Հայոց տուն»
Համահայկական նախաձեռնություն

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»