Ներքին Խոսք 1 տարի առաջ - 16:38 02-09-2025

Արցախի հարցը շարունակում է մնալ իրավական, քաղաքական և բարոյական օրակարգում. Օսկանյան

Այսօր, Արցախի՝ 1991 թվականինԱդրբեջանիկազմիցանկախանալումասինհռչակագրիօրն է, որը տասնամյակներ շարունակ նշվել է նույնիսկ միջազգային ճանաչման բացակայության պայմաններում։ Այս մասին գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

«Հաջորդական հայկական կառավարությունները կանխամտածված խուսափել են պաշտոնապես ճանաչել Արցախը՝ բանակցությունների և խաղաղ կարգավորման հնարավորությունը պահպանելու նպատակով։ Սակայն Փաշինյանի «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը հրահրեց պատերազմ՝ իր բոլոր հայտնի հետևանքներով։ Այժմ, սեփական քաղաքական գոյությունը պահպանելու համար, նա հայտարարում է, թե հարցը «փակված է» և պնդում է, որ Արցախը երբեք իրականում հայկական չի եղել։ Մենք չենք կարող թույլ տալ, որ մեկ անձ և նրա նեղ շրջապատը մեզ ստիպեն հրաժարվել մեր իրավունքներից։ Պատմության խեղաթյուրումը պետք է մերժվի և դատապարտվի։ Ոչ մի լուրջ ազգ չի ջնջում իր սեփական պատմությունը։ Եթե յուրաքանչյուր ազգ պատմության ընթացքում համակերպվեր իր կորուստների հետ, աշխարհի քարտեզն այսօր բոլորովին այլ տեսք կունենար, իսկ երկրների թիվը՝ շատ ավելի քիչ։

Կա խաղաղություն որոնելու և արդարությունը զոհաբերելու միջև հիմնարար տարբերություն։ Ավելի քան 120 000 հայերի հարկադիր տեղահանումը Արցախից 2023 թվականին էթնիկ զտում էր, ոչ թե հարցի լուծում կամ պատմության ավարտ։ Միջազգային իրավունքը երաշխավորում է տեղահանվածների վերադարձի իրավունքը, իսկ Արդարադատության միջազգային դատարանը հստակ պարտադրել է Ադրբեջանին ապահովել նրանց անվտանգ վերադարձը։ Եվրոպական խորհրդարանը, Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Բերլգիայի խորհրդարաները և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչները նույնպես հանդես են եկել նույն պահանջով։ Այս հարցը շարունակում է մնալ իրավական, քաղաքական և բարոյական օրակարգում»,-գրել է Օսկանյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում