Արտաքին 1 տարի առաջ - 14:53 02-09-2025

Հայաստանից Ադրբեջանի սահմանն հատելու փորձի ժամանակ Իրաքի քաղաքացի է ձերբակալվել

Ադրբեջանի ​​սահմանապահ ծառայությունը հաղորդագրություն է տարածել, թե միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 1-ին՝ Սանասարի շրջանի առանձին սահմանային ստորաբաժանման տարածքում։

«Սահմանապահ պարեկը նկատել է սահմանախախտին, որը փորձում էր Հայաստանի կողմից հատել սահմանը»,-փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Դժվար լեռնային և անտառապատ տարածքում՝ դժվարանցանելի տեղանքով, իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում ձերբակալվել է Իրաքի քաղաքացի Ալի Էմադ Աթթալլահ Բադրավին՝ ծնված 2002 թվականին։ Այս փաստի առթիվ շարունակվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումները»,-հայտնել են ​​սահմանապահ ծառայությունից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով