Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:30 02-09-2025

Արցախի էջը չի կարող փակվել, որովհետև կան և՛ մարդիկ, և՛ հիշողությունները․ Ավետիք Չալաբյան

Մերի Հակոբյան

Լրագրող

Այսօր՝ Արցախի Հանրապետության Անկախության հռչակման օրը, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցավ «Արցախի կանչ» հուշակոթողի բացումը։

Հուշակոթողը նվիրված է Արցախյան բոլոր պատերազմների զոհերի, Արցախում հուղարկավորվածների, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակին։

Հազարավոր քաղաքացիներ եկել էին հարգանքի տուրք մատուցելու և ծաղիկներ խոնարհելու։ Հուշարձանի բացման արարողությանը ներկա էին նաև «Հայաքվե»-ի ներկայացուցիչները։

Oragir.News-ի հետ զրույցում «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող, Ավետիք Չալաբյանն ասաց, որ Արցախի հարցը չի փակվել և չի փակվելու, քանի դեռ քաղաքացիները հիշում են Արցախը։

«Նախ, պետք է արձանագրել շատ կարևոր, շատ կարևոր մի փաստ. Արցախի անկախության և ազատության համար պայքարը չի դադարել։ Գործող վարչախումբը, որն, ըստ էության, կատարում է մեր թշնամիների պատվերը, փորձում է համոզել մեզ, թե Արցախի էջը փակված է։ Արցախի էջը բնավ փակված չէ և չէր կարող փակված լինել, որովհետև կա և՛ հիշողությունը, կան և՛ մարդիկ, և՛ կա այդ պայքարը շարունակելու վճռականությունը։ Ավելին Ձեզ ասեմ՝ մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը համարում է, որ Արցախի էջը փակված չէ, և մենք պետք է հզորանանք որպես պետություն և վերադարձնենք Արցախը»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։
Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով