Ներքին 1 տարի առաջ - 10:45 02-09-2025

ՔԿ-ում 2025–ի 1-ին կիսամյակում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 1,482 քրեական վարույթ

ՀՀ քննչական կոմիտեում 2025 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 1482 քրեական վարույթ (2024-ին՝ 1404), որից 648-ը փոխանցվել է 2024 թվականից:

157 քրեական վարույթ՝ 159 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2024-ին՝ 197 վարույթ՝ 195 անձ), ևս 5 բժշկական հարկադրանքի վարույթ դատարան է ուղարկվել եզրափակիչ ակտով (2024-ին՝ 4), 390-ը կարճվել է (2024-ին՝ 345), որից 361-ը` ռեաբիլիտացնող (2024-ին՝ 307), իսկ 29-ը` ոչ ռեաբիլիտացնող հիմքով (2024-ին՝ 38), 30-ը` միացվել է (2024-ին՝ 116), 134-ն ուղարկվել է այլ մարմին (2024-ին՝ 17), 38-ը հաշվառվել է որպես վարութային և ապացուցողական գործողությունները կատարված (2024-ին՝ 197), 728-ը փոխանցվել է 2025 թվականի երկրորդ կիսամյակ (2024-ին՝ 528):

Դատարան ուղարկված 154 վարույթից 4-ը քննվել է առողջությանը ծանր վնաս պատճառելու, 4-ը՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, 16-ը՝ առողջությանը թեթև վնաս պատճառելու, 79-ը՝ ֆիզիկական ներգործության, 8-ը՝ սեռական ազատության դեմ ուղղված, 1-ը՝ երեխային հակահասարակական գործողություններ կատարելուն ներգրավելու, 42-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:

Դատարան ուղարկված վարույթներով 165 տուժողից 8-ը եղել է մինչև 12 տարեկան, 1-ը՝ 12-14, 4-ը՝ 14-18, 152-ը՝ 18-ից բարձր:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան