Ներքին Խոսք 1 տարի առաջ - 09:15 02-09-2025

Արցախը եղել և մնալու է հայ ժողովրդի պայքարի ու արժանապատվության խորհրդանիշը․ Թագուհի Թովմասյան

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի ֆեյսբուքյան գրառումը․

Սեպտեմբերի 2-ը Արցախի անկախության օրն է։

Այսօր ցավով ենք արձանագրում, որ իշխանությունների ապիկարության հետևանքով Արցախը զրկվեց պետականությունից։

Բայց որևէ իշխանություն չի կարող ջնջել մեր ժողովրդի ազատության համար մղած պայքարի և հազարավոր նահատակների հիշատակը։

Արցախի հարցը չի՛ փակվել։ Մինչև գերի պահվող մեր հայրենակիցները չվերադառնան հայրենիք, ու քանի դեռ մեր պատմամշակութային ժառանգությունը վտանգված է օտար բարբարոսությունից, և մինչ մեզ «խաղաղություն» են պարտադրում՝ հայ ժողովրդի իրավունքների հաշվին, որևէ մեկը չի՛ կարող հայտարարել, թե ամեն ինչ ավարտված է։

Արցախը եղել է և մնալու է հայ ժողովրդի պայքարի ու արժանապատվության խորհրդանիշ:
Շնորհավո՜ր Ազատ, անկախ Արցախ...

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան