Արտաքին 1 տարի առաջ - 20:58 01-09-2025

Գազա օգնություն տեղափոխող նավատորմը վերադարձել է եղանակային պայմանների պատճառով

Գազայի հատված ուղևորվող «Գլոբալ Սումուդ» մարդասիրական նավատորմը ստիպված է եղել վերադառնալ Բարսելոնա՝ նավարկելուց ընդամենը մի քանի ժամ անց։ Այդ մասին տեղեկացնում է Euronews-ը։

Անկլավ մարդասիրական օգնություն հասցնելու առաքելությանը խոչընդոտել են եղանակային պայմանները։ Ուղևորության կազմակերպիչները հավելել են, որ վերադառնալու որոշումը կայացվել է անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ նավատորմի երթուղու երկայնքով քամու արագությունը հասել է ժամում 56 կիլոմետրի, ինչը վտանգ է ներկայացնում փոքր նավերի համար։

Իսպանիայի ազգային օդերևութաբանական գործակալությունը մեկ օր առաջ նախազգուշացրել էր Կատալոնիայում և երկրի այլ ափամերձ շրջաններում ուժեղ անձրևների և փոթորիկների մասին։

Ըստ տեղեկությունների՝ նավարկությունը հետաձգվել է, սակայն հայտնի չէ, թե երբ այն կիրականացվի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով