Ներքին Խոսք 1 տարի առաջ - 17:08 01-09-2025

Մինսկի խումբն այսօրվանից լուծարված է․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը․

Մինսկի խումբն այսօրվանից լուծարված է: Ի պատասխան «Ազատության» հարցի՝ Հայաստանի ԱԳՆ-ից տեղեկացրին, որ սեպտեմբերի 1-ին ստացվել է ԵԱՀԿ գործող նախագահող, Ֆինլանդիայի ԱԳ նախարարի նամակը, որով հաստատվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ որոշման համար սահմանված լռելյայն ընթացակարգը ԵԱՀԿ անդամ պետությունների կողմից չի խախտվել, և որոշումը սեպտեմբերի 1-ից համարվում է ընդունված:

Քանի որ Նիկոլ Փաշինյանի օգնությամբ Ալիևը Լեռնային Ղարաբաղի միջազգային հակամարտությունը «լուծեց» պատերազմով, ագրեսիայով, էթնիկ զտմամբ ու բռնի տեղահանմամբ՝ վերացնելով Արցախի հազարամյա հայկական պատմությունը, դրանից հետո էլ հասավ նաև դրա միջազգային ամրագրմանը, ապա այլևս իմաստ չունի փակ պահել, թե երբ ու ինչ առաջարկ են ներկայացրել ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ու հակամարտող կողմներից որն է մերժել այս կամ այլ առաջարկը։ Առավել հետաքրքիր է, թե ինչ առաջարկ է ստացել հենց Փաշինյանը, ով վերջերս խոստովանեց, որ մերժել է պատերազմը կանխելու թեկուզ և տեսական, բայց միակ հնարավորությունը, որ անկախություն բերի Հայաստանին․․․

ՀՀ ԱԳՆ-ն այլևս որևէ փաստարկ չունի թաքցնելու ԵԱՀԿ ՄԽ կողմից արված փոխզիջումային կարգավորման առաջարկները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան