Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:01 01-09-2025

Սովետի սարքածը քանդվեց, տեսնենք՝ սա ամուր կլինի՞. Ալավերդու բնակիչ

2024-ի մայիսին Լոռու մարզում Դեբեդ գետի, իսկ Տավուշի մարզում Աղստև գետի վարարման պատճառով մեծ ավերածություններ եղան։ Լոռիում փլուզվեցին կամուրջներ, ճանապարհներ, բազմաթիվ տներ հեղեղվեցին։ Առանձնապես տուժեցին Ալավերդու Սանահին կայարան թաղամասն ու Թումանյան փողոցի երկու բազմաբնակարան շենքերը: Թումանյան փողոցում մոտ 8 մետր բարձրության հենապատեր փլուզվեցին, ինչի հետևանքով միակողմանի դարձավ ճանապարհը:

Աղետից ամիսներ անց, հողի լիցքի միջոցով ճանապարհը դարձավ երկկողմանի և նույնիսկ ասֆալտապատվեց, բայց քանի որ հենապատերը վերականգնված չէին, գետի հերթական վարարումից վտանգվեցին թե՛ ճանապարհը, և թե՛ քաղաքի կենտրոնական փողոցի հարակից շենք-շինությունները:

Վերջին օրերին այստեղ տեխնիկա է աշխատում, որոնք գետի հունը մաքրում են բերվածքից՝ հենապատերի վերականգնման աշխատանքները սկսելու նպատակով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով