Արտաքին 1 տարի առաջ - 23:45 31-08-2025

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նախագահին՝ Անկախության օրվա առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովին՝ Անկախության օրվա առթիվ։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմը, ուղերձում նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ղրղզստանի բարեկամ ժողովրդին Ղրղզստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Անկախության տարիների ընթացքում Ղրղզստանի Հանրապետությունը նշանակալի հաջողություններ է գրանցել պետականության ամրապնդման և երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում:

Լիահույս եմ, որ մեր երկու ժողովուրդների միջև ձևավորված ավանդական բարեկամությունն ու փոխադարձ հարգանքը հետայսու ևս ամուր հիմք կծառայեն Երևանի և Բիշքեկի միջև փոխշահավետ համագործակցության հետևողական զարգացման համար՝ բարձրացնելով այն որակապես նոր մակարդակի:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն ու նոր հաջողություններ Ձեր գործունեության մեջ՝ ի նպաստ Ղրղզստանի բարեկամ ժողովրդի բարօրության և խաղաղության»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով