Ներքին Միտք 1 տարի առաջ - 16:25 31-08-2025

«Խաղաղության» համաձայնագրի մեջ գերիների, անհետ կորածների վերաբերյալ չկա որևէ կետ և պահանջ. Գառնիկ Դանիելյան

Գործընկեր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հետ Հ. Պարոնյանի անվան թատրոնում մասնակցեցի անհետ կորածների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը:

Այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«44-օրյա պատերազմից անցել է 5 տարի: Մեր կողքին ապրող բազմաթիվ ծնողներ, քույրեր, եղբայրներ ամեն օրն անցկացնում են հրաշքի սպասումով: Մեր պարտքն է մշտապես լինել նրանց կողքին, մեր աղոթքներն ուղղել մեր հայրենակիցների վերադարձին: Ծնողներին արդարացիորեն վրդովեցրել է միջազգային իրավական հարթակներից հայցերի հրաժարման որոշումը: Շատերը հավատում էին, որ դրանք հնարավորություն կարող են ստեղծել իրենց հարազատների վերադարձի համար:

Արձանագրենք նաև, որ «Խաղաղության» համաձայնագրի մեջ գերիների, անհետ կորածների վերաբերյալ չկա որևէ կետ և պահանջ: Շատ հաճախ բախվելով իշխանությունների անտարբերությանն ու անհետևողականությանը՝ անհետ կորածների հարազատներն իրենք են ստիպված լինում սեփական միջոցներով գտնելու որևէ տեղեկատվություն: Պատկան մարմինների հետ հանդիպումներն անցնում են հիասթափության մթնոլորտում: Ազգային ժողովում ևս քանիցս հանդիպում պահանջող ծնողներին չեն ընդունել իշխող կուսակցության անդամները, վարչակարգի պարագլուխը:

Այսպիսի վերաբերմունքն անթույլատրելի է: ԱԺ «Հայաստան» խմբակցության գործընկերներիս հետ մեր հնարավորությունների սահմաններում կշարունակենք անել ամեն ինչ, որպեսզի անհետ կորածների հարազատներն իրենց երբևէ միայնակ չզգան: Այսօրվա հանդիպման ժամանակ ևս բարձրաձայնված հարցերի նկատմամբ լինելու ենք հետևողական: Շնորհակալ ենք ձեզ վստահության համար, սիրելի՛ ծնողներ»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով