Ներքին Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 20:30 30-08-2025

Առողջություն. թող շուտափույթ տուն վերադառնա. քաղաքացիները շնորհավորում են Բակո Սահակյանի 65-ամյակը

Այսօր Արցախի Հանրապետության երրորդ նախագահ Բակո Սահակյանի ծննդյան օրն է։ Նա դարձավ 65 տարեկան։

Նշենք, որ 2023 թվականի հոկտեմբերի 3-ին նա Արցախի երկու նախկին նախագահների՝ Արկադի Ղուկասյանի, Արայիկ Հարությունյանի և Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի հետ ձերբակալվել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կողմից և այդ պահից պատանդի կարգավիճակով պահվում է Բաքվում։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Այսօր Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի ծննդյան օրն է։ Ի՞նչ կմաղթեք նրան»։

Հարցվածների մի մասը նշեց, որ շուտափույթ ազատում է մաղթում, որոշներն էլ բացասական արտահայտվեցին նրա մասին։

«Շուտափույթ ազատում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ կարևորն առողջ լինի ու տուն գա։

«Շուտափույթ տուն վերադառնա և առողջություն»,- նշեց նա։

Քաղաքացացիներից մեկի կարծիքով էլ՝ ավելի երկար պետք է բանտարկված մնա։

«Էնքան շատ են կերել, թող մի քիչ էլ շատ նստեն»,- ասաց նա։

«Ազատություն»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով