Ներքին 1 տարի առաջ - 12:38 30-08-2025

Ազատությու՛ն Բաքվում պահվող հայերին․ Արմեն Աշոտյանը ԵՄ գրասենյակի առջև ակցիա է իրականացնում

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ԵՄ գրասենյակի առջև ակցիա է իրականացնում: Նա իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որով տեղեկացրել է իր «լուռ և միայնակ» ակցիայի մասին՝ «Երևանում և Բաքվում պահվող հայ պատանդների, ռազմագերիների և քաղաքական բանտարկյալների ազատության» համար:

«Ինչու՞ ԵՄ դեսպանատան մոտ, որովհետև այն արժեքները որոնք քարոզվել և ներկայացվել են որպես ոչ միայն եվրոպական, այլ նաև համամարդկային արժեքներ՝ այսօր ոտնահարվում են, անտեսվում են հենց այն կառույցի կողմից, որ այդ արժեքների ենթադրաբար հիմնական կրողը պետք է լիներ», - ասել է նա, հավելելով՝ համապատասխան ճնշումներ չեն գործադրվում պաշտոնական Բրյուսելից ո՛չ Բաքվի ռեժիմի, ո՛չ էլ Երևանի ռեժիմի նկատմամբ, որպեսզի մի քանի տասնյակ հայորդիներ օր առաջ վերադառնան իրենց ընտանքներ:

Նա հավելել է, որ նրանք այժմ բանտերում են հայտնվել իրենց պայքարի, արժանապատվության, ազատության համար մղվող գործողությունների արդյունքում:

Աշոտյանը պարզաբանել է, որ պայքարի համար ընտրված օրը պատահական չէ: Այսօր Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի ծննդյան օրն է, 65-ամյակը, որը նա դիմավորելու է իր ընտանիքից հեռու:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան