Արտաքին 1 տարի առաջ - 18:09 29-08-2025

Թուրքիայի խորհրդարանը Գազայի հարցով արտակարգ նիստ կգումարի

Թուրքիայի Ազգային ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը օգոստոսի 29-ին արտահերթ նիստ է հրավիրել Գազայի շուրջ ստեղծված իրավիճակի օրակարգով։

Որոշումը կայացվել է Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) ղեկավար Օզգյուր Օզելի կոչից հետո։

Խորհրդարանի հաղորդագրության մեջ նշվում է, որ օրակարգում կլինեն Իսրայելի Գազայի դեմ իրականացրած հարձակումները, պաղեստինցիների նկատմամբ իրականացվող «ցեղասպանությունն ու ճնշումները», ինչպես նաև տարածաշրջանում սրված հումանիտար ճգնաժամը։

Արտահերթ նիստի ընթացքում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հանդես կգա ելույթով և կներկայացնի կառավարության դիրքորոշումը Գազայի վերաբերյալ։

Նիստը կայանալու է Հայաստանի ժամանակով 15։00-ին։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»