Ներքին 1 տարի առաջ - 17:52 29-08-2025

Հանրակրթական ուսումնական հաստատությունները կունենան մեկ լիազոր մարմին՝ ի դեմս ԿԳՄՍ նախարարության

Հայաստանի Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու, «Հանրակրթության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ինչպես նաև «Տարածքային կառավարման մասին» օրենքում և «Տեղական ինքնակառավարման մասին օրենքում համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննան Անդրեասյանի զեկուցմամբ:

«Առաջարկվող փոփոխությամբ նախատեսում ենք, որ հանրակրթական ուսումնական հաստատությունները կունենան մեկ լիազոր մարմին՝ ի դեմս կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության: Այդպիսով մեր երկրում բոլոր դպրոցները՝ 1343 հաստատություններ, գործելու են նախարարության լիազորությամբ: Այս փոփոխության անհրաժեշտությունը բխում է կրթության ոլորտում միասնական ստանդարտների սահմանմամբ: Հատկապես հանրակրթության պետական չափորոշչում բովանդակային բոլոր փոփոխությունները, ատեստավորման գործընթացները շատ էական են դարձնում այդ միասնական ստանդարտի նույնատիպ պահպանումը, և միասնական լիազոր մարմնի սահմանումը կընձեռի ավելի մեծ հնարավորություններ այդ ստանդարտների միասնականության ապահովման գործում»,- այս մասին ասել է նախարարը՝ միաժամանակ կարևորելով Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների աշխատանքը:

Նշվել է, որ վերջիններս շարունակելու են ունենալ գործառույթներ, հիմնականում՝ վարչատնտեսական աշխատանքների համակարգման ուղղությամբ: Ըստ նախարարի՝ կան աշխատանքներ, որոնց կառավարումն ու վերահսկողությունն ավելի ճիշտ է իրականացնել տեղում, նաև տարածքային առումով մոտ լինելը դարձնելով դրա արդյունավետության հիմնական պայմաններից մեկը։ Միաժամանակ, կան աշխատանքներ, որոնք միասնական, ավելի կենտրոնացված համակարգում են պահանջում:

Օրենսդրական փոփոխությունների առաջարկում ավելացվել են կրթահամալիրների՝ որպես համայնքային կենտրոնների գործունեությանը վերաբերող դրույթներ՝ կարևորելով տեղական ինքնակառավարման մարմինների դերը այդ ոլորտում:

Ժաննա Անդրեաասյանի տեղեկացմամբ՝ այժմ փորձարկվում է կրթահամալիրների կառավարման գործում համայնքների առավել ակտիվ ներգրավվածությունը՝ որպես ապակենտրոնացման քաղաքականություն:

Հանձնաժողովը քննարկված նախագծին տվել է դրական եզրակացություն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան