Ներքին 1 տարի առաջ - 13:25 29-08-2025

Բացահայտվել է բարձրաստիճան զինվորականի հիվանդության սիմուլյացիայի դեպք

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ N զորամասի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Ռ.Հ.-ն, հայտարարված ռազմական դրության ժամանակ, դիտավորություն ունենալով խուսափել մարտական գործողությունների ժամանակ իր պաշտոնից բխող պարտականությունների կատարումից, որոշել է հիվանդության սիմուլյացիայի եղանակով դադարեցնել զինվորական ծառայության պարտականությունների կատարումը։

«Մասնավորապես՝ Ռ․Հ.-ն առանց վերադաս հրամանատարությանը տեղեկացնելու, մեկնել է զինհոսպիտալ, որտեղ ներկայացրել է իրականությանը չհամապատասխանող տվյալներ, ինչպես նաև իրականում գոյություն չունեցող գանգատներ, ինչի արդյունքում նախնական ախտորոշմամբ ընդունվել է ստացիոնար բուժման։

Այսպիսով, Ռ.Հ.-ի կողմից դրսևորած հիվանդության սիմուլյացիան հանգեցրել է վերջինիս կողմից ժամանակավորապես՝ 2020 թվականի նոյեմբերի 3-ից մինչև նոյեմբերի 16-ը, զինվորական ծառայության առանձին՝ իր պաշտոնից բխող պարտականությունների կատարումը դադարեցնելուն:

Ռ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 527-րդ հոդվածի 3-րդ մասով (առողջությանը վնաս պատճառելու (անդամախեղելու), հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունից խուսափելը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելը):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասվում է հաղորդագրությունում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»