Ներքին 1 տարի առաջ - 11:27 29-08-2025

Արտակարգ դեպք՝ Արագածոտնի մարզում. Mitsubishi-ի անգիտակից վարորդի կյանքը հնարավոր է եղել փրկել․ shamshyan.com

Երեկ՝ օգոստոսի 28-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկներ Վաչագան Մանուկյանն ու Տիգրան Բարսեղյանը ժամը 22:40-ի սահմաններում ծառայություն կատարելիս նկատել են Քուչակ - Հարթավան ավտոճանապարհի մեջտեղում «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները մոտենում են ավտոմեքենային, որը կայանված է լինում ճանապարհի մեջտեղում՝ երթևեկելի գոտում, նկատում են, որ ավտոմեքենայի մեջ վարորդը չի արձագանքում իրենց։ Մոտենում են նաև մի քանի քաղաքացիներ։

Պարեկները, տեսնելով որ քաղաքացու ինքնազգացողությունը վատ է, ոչ մի հարցի չի պատասխանում ու գունատ է, քաղաքացիների օգնությամբ վարորդին տեղափոխում են իրենց ծառայողական ավտոմեքենան, ապա պարեկները նրան հասցնում են «Ապարան» բժշկական կենտրոն։

Տեղում բժիշկները նրան տեղափոխում են վերակենդանացման բաժանմունք, քանի որ գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան