Ներքին Խոսք 1 տարի առաջ - 09:38 29-08-2025

Այսօր Հայաստանում մեզնից զատ հալածվում է արդարությունը․ Լիդիա Մանթաշյանի նամակը՝ ՔԿՀ-ից

Սրբազան Պայքարի ակտիվիստ, քաղբանտարկյալ Լիդիա Մանթաշյանի նամակը «Աբովյան» ՔԿՀ-ից.

Ողջույն, շատ սիրելի՛ արժանապատիվ հայեր։

Արդեն երկու ամսից ավել է, ինչ ես ու ևս 17 անձ կալանքի մեջ ենք մեր չկատարած հանցանքների համար։

Դատարանում տեսարանը շատ նման էր մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի կյանքի վերջին օրերին, երբ քահանայապետերը փորձում էին գեթ մեկ զրպարտություն գտնել Հիսուսի դեմ, բայց ապարդյուն, որովհետև Հիսուսի դեմ տրված ցուցմունքները հակասում էին մեկը մյուսին։

Այսպես է այսօր նաև Հայաստանում։

Մեզ կալանավորել են, որպեսզի պատժեն, հալածեն, սակայն այսօր Հայաստանում իրականում մեզնից զատ հալածվում է ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ։

Մենք՝ 18 «Մեղադրյալներս» էլ քրիստոնյա ենք, իսկ քրիստոնյաները առաջին դարից սկսած մշտապես պատրաստ են հալածվելու ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ համար, այնպես որ, մենք հոժարությամբ ենք հանձն առել այս փորձությունը։

Այս փորձությունից է՛լ ավելի կոփված դուրս կգանք։

Եվ ինչպես իր կյանքի ընթացքում բազմաթիվ հալածանքներ կրած Սուրբ Հովհաննես Ոսկեբերանն է ասել․

Փառք Քեզ, Աստուած, Փառք Քեզ,
Յաղագս Ամենայնի, Տեր, Փառք Քեզ։

Լիդյա Մանթաշյան
Աբովյան ՔԿՀ

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»