Ներքին Միտք 1 տարի առաջ - 23:49 28-08-2025

Վտանգի տակ են դնում արդեն իսկ անորակ կրթության որակը. Մետաքսե Հակոբյան

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը.

Երևանի դպրոցներում դասերը 08:15-ին տեղափոխելու որոշումը ոչ միայն կոսմետիկ ու ձևական (տեսեք-տեսեք զօր ու գիշեր աշխատում ենք, որ «սիրելի ժողովրդի» կյանքը դարձնենք էլ ավելի անտանելի) բնույթ ունի, այլ նաև նոր խնդիրներ է ստեղծում։

Եթե ծնողը երեխաներին դպրոց է հասցնելու և այնուհետև աշխատանքի գնալու, ապա երթևեկության ծավալը չի պակասելու․ խցանումները պարզապես կսկսվեն 15 րոպե շուտ։ Ավելին՝ այս քայլը կարող է բացասաբար ազդել հենց երեխաների վրա․ քնի պակասը կնվազեցնի նրանց ուսման արդյունավետությունը, առաջ կբերի հոգնածություն և առողջական խնդիրներ։

Այսպիսով, իշխանությունները ոչ միայն ունակ չեն խորքային լուծումներ տալ կամ ընդունել, որ ամբողջովին տապալել և իրենց «բարելավումների» արդյունքում քաոս են դարձրել Երևանի բնակիչների կյանքը, այլ նաև վտանգի տակ են դնում արդեն իսկ անորակ կրթության որակը։

Հ.Գ. Երևի թե իրենց կրթությունը նորաձև՞ է…

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան