Ներքին 1 տարի առաջ - 23:33 28-08-2025

«Կիբեռանվտանգության մասին» և հարակից օրենքների նախագծերը հավանության են արժանացել Կառավարության կողմից. ԲՏԱ նախարար

Օգոստոսի 28-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է Ամերիկյան առևտրի պալատի (AmCham) Թվային փոխակերպման կոմիտեի ընդլայնված նիստին, որը նախագահում էր «Synergy International Systems» ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Աշոտ Հովհանեսյանը։

Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից:

Նիստին մասնակցում էին նաև ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության (ՀՏՀԳ) տնօրեն Ներսես Երիցյանը և ներկայացուցիչները, ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներ, ինչպես նաև AmCham-ի Հայաստանի անդամները։

Ողջունելով նիստի մասնակիցներին՝ նախարար Հայրապետյանը նշել է, որ երկարատև քննարկումներից հետո, ի վերջո, «Կիբեռանվտանգության մասին» և հարակից օրենքների նախագծերը հավանության են արժանացել Կառավարության կողմից և ներկայացվել ԱԺ քննարկմանը:

Իր խոսքում նախարարը կարևորել է, թե´ պետական, թե´ մասնավոր ոլորտներում կիբեռանվտանգ միջավայր ունենալու անհրաժեշտությունը և ջանքերի մեկտեղումը` այդ նպատակին հասնելու համար:

Այնուհետև քննարկվել է օրենքների նախագծերի վերջին տարբերակների վերաբերյալ AmCham-ի կողմից ներկայացված մեկնաբանություններն ու առաջարկները։

Քննարկման ավարտին կողմերը պայմանավորվեցին ամփոփել բոլոր ընդունելի առաջարկները և հնարավորության դեպքում ներառել դրանք օրենքների նախագծերում՝ ԱԺ քննարկումների ընթացքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան