Ներքին 1 տարի առաջ - 22:11 27-08-2025

Նախաստորագրած պայմանագրում չկա մի դրույթ, որն էականորեն լավ է մի երկրի համար, վատ` մյուսի. Միրզոյան

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնյան համաձայնություններով արձանագրվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այլևս խաղաղություն է:

Այս մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Մենք չենք ասում կնքվել է համաձայնագիր, այո, նախաստորագրվել է, գործողություններ կլինեն, սակայն ենթադրում եմ՝ հետագա ստորագրման, վավերացման փուլերն իրենց կշռով գուցե նույնիսկ չկարողանան գերազանցել նախաստորագրմանը»,- հայտարարեց Միրզոյանը։

Նա հավելեց, որ նախաստորագրած պայմանագրում չկա մի դրույթ, որն էականորեն լավ է մի երկրի համար, վատ` մյուսի համար:

«Նախաստորագրած պայմանագիրն ու ստորագրած հռչակագիրը բխում են և կառուցված են երկու երկրների համար փոխշահավետությունից»,- հայտարարեց Միրզոյանը՝ անդրադառնալով հարցին, թե աշխարհում շատ են եղել դեպքեր, երբ պայմանագրեր են խախտվել, այս դեպքում ո՞րն է երաշխիքը, որ օգոստոսի 8-ին նախաստորագրված Հայաստան-Ադրբեջան պայմանագիրը չի խախտվի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով