Ներքին 1 տարի առաջ - 21:11 27-08-2025

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների աջակցության ծրագիրը կշարունակվի

ԿԳՄՍ նախարարն այսօր տեղեկացրել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողներին կրթաթոշակի տրամադրման քաղաքականությունը կշարունակվի նաև այս ուսումնական տարում բուհեր և ՄԿՈՒ հաստատություններ ընդունվածների համար:

Երկրորդ տարվանից առաջադիմության որոշակի պահանջ կա, ինչը, նախարարի խոսքով, կարևոր է լավ սովորելու, անհրաժեշտ մասնագիտական հմտություններ ունենալու, աշխատաշուկայում մրցունակ լինելու տեսանկյունից:

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների աջակցությունը շարունակվում է ՀՀ կառավարության 2023թ․ հոկտեմբերի 12-ի N 1762-Լ և 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2291-Լ որոշումների համաձայն: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների ուսանողների ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցումը կտրվի մինչև տվյալ կրթական մակարդակում ուսումնառության ավարտը․ 2024-2025 ուստարվա երկրորդ կիսամյակի ընթացքում աջակցություն է ստացել համապատասխանաբար 1029 և 883 ուսանող։

Ասուլիսի ընթացում նախարարը, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև դպրոցների տնօրենների նշանակմանը, կամավոր ատեստավորմանը, կրթական հաստատություններում քաղաքական քարոզչության բացառմանը, «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացքին, հուշարձանների վերականգնմանը, Ցեղասպանության հուշահամալիրի վերակառուցմանը և մի շարք այլ թեմաների:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան