Ներքին 1 տարի առաջ - 11:40 27-08-2025

Չհայտարարագրված 8.6 մլրդ դրամի ստվերային շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿ

Ստվերային շրջանառության դեմ ուղղված հետևողական պայքարի շրջանակում, ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օրերս օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ սպորտային ակումբներից մեկում գրանցված աշխատակիցներն իրենց ստացած աշխատավարձի զգալի մասը ստանում են կանխիկ եղանակով, որոնք չեն արտացոլվում հարկային մարմին ներկայացված հաշվետվություններում: Ընկերությունը նաև հարկերի վճարումից խուսափելու արդյունքում թաքցնում է իրական իրացման շրջանառությունը։

Վարչության ոլորտային թիվ 6 բաժնի աշխատակիցները ձեռնարկել են լայնամասշտաբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ստացված տվյալները հաստատվել են։ Ձեռք բերված նյութերի հիմքով, առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու առերևույթ հանցագործության հատկանիշներով հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

ՀՀ քննչական կոմիտեի և Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները համատեղ սպորտային համալիրի մի շարք հասցեներում կատարել են խուզարկություններ: Առգրավվել են նախաքննությանն անհրաժեշտ իրեր ու փաստաթղթեր։ Ձեռք բերված տվյալների համակողմանի վերլուծության արդյունքում պարզվել է, որ վերջին հինգ տարվա ընթացքում ընկերությունն, առանց ՀԴՄ կտրոնների և համապատասխան հաշվարկային փաստաթղթերի տրամադրման, մի շարք հաճախորդների մատուցել է սպորտային ծառայություններ՝ այդ կերպ թաքցնելով շուրջ 8.6 միլիարդ դրամի իրացման շրջանառություն և չվճարելով շուրջ 2.3 միլիարդ դրամի հարկ պետական բյուջե։ Նշված դեպքի առթիվ հանցավոր խմբի 1 անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել է հանրային քրեական հետապնդում, ներկայացվել է մեղադրանք, որից հետո պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 348․6 մլն․ դրամը։ Նախաքննությունը և հետաքննությունը շարունակվում են, իրականացվում են վարութային գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի ամբողջական հանգամանքները, հանցավոր խմբի կազմում ներգրավված անձանց ողջ շրջանակը պարզելու, նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնելու ուղղությամբ։

Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը սպորտային ակումբների միջոցով ծառայություններ մատուցող հարկ վճարողներին հորդորում է զերծ մնալ հարկային մարմին ներկայացված հաշվարկ-հաշվետվություններում կեղծ տվյալներ ներառելու և իրացման շրջանառությունները թերհայտարարագրելու արատավոր երևույթից։ Նման երևույթները բացահայտելու հարցում ՊԵԿ-ը հետևողական է լինելու։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան