Արտաքին 1 տարի առաջ - 19:28 26-08-2025

Թուրքիան փոխում է Արևելյան Միջերկրականի հավասարակշռությունը. հունական մամուլ.

Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:

Լրատվամիջոցը, հղում անելով իսրայելական «Maariv» թերթին, գրել է, որ պաշտոնական Անկարայի` Լիբիայում իրականացրած դիվանագիտական և ռազմական քայլերը «արմատապես փոխում են Արևելյան Միջերկրականի հավասարակշռությունը»:

Հունական մամուլի գնահատմամբ՝ Թուրքիայի կողմից Արևելյան Լիբիայում հյուպատոսարան բացելը և գեներալ Խալիֆա Հաֆթարի հետ ուղղակի կապեր հաստատելը «տարածաշրջանային ուժային հավասարակշռությունը տապալելուն միտված զարգացումներ» են: Հոդվածում նշվում է, որ Թուրքիան 1951-ին անկախություն ստացած Լիբիան ճանաչած առաջին երկրներից էր և 2011թ․-ի քաղաքացիական պատերազմի ժամանակ աջակցել էր Թրաբլուսի կառավարությանը:

Ըստ հունական մամուլի՝ Հաֆթարի հետ Թուրքիայի ուղիղ շփումները կթուլացնեն Հունաստանի և Կիպրոսի ստեղծած եռակողմանի դաշինքների (Հունաստան-Կիպրոս-Եգիպտոս և Հունաստան-Կիպրոս-Իսրայել) ազդեցությունը:

«Banking News»-ը նկատում է, որ զարգացումները լուրջ հետևանքներ կունենան Հունաստանի և Կիպրոսի համար։ Անկարայի ռազմական ու դիվանագիտական ներկայությունը Լիբիայում կարող է հանգեցնել Արևելյան Միջերկրականում Հունաստանի ու Կիպրոսի մեկուսացմանը:

Ermenihaber

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան