Ներքին 1 տարի առաջ - 19:45 25-08-2025

ԿԳՄՍ նախարարի տեղակալն այցելել է Գեղակերտի ծանրամարտի մարզադպրոց

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այցելել է Արմավիրի մարզի Գեղակերտ համայնք՝ Օլիմպիական խաղերի մեդալակիր, ԽՍՀՄ եռակի չեմպիոն, Եվրոպայի և աշխարհի կրկնակի չեմպիոն, աշխարհի բազմակի ռեկորդակիր Յուրի Սարգսյանի անվան ծանրամարտի մարզադպրոց։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Նրան ուղեկցել են լեգենդար ծանրորդ Յուրի Սարգսյանը, ՀՀ Արմավիրի մարզպետի պարտականությունները կատարող, մարզպետի տեղակալի պաշտոնակատար Բարսեղ Նիկողոսյանը։

Նախարարի տեղակալը շրջել է մարզադպրոցի տարածքում, ծանոթացել ենթակառուցվածքներին, հանդիպել մարզիչների ու սաների հետ։ Հասմիկ Ավագյանը նշել է, որ Գեղակերտի ծանրամարտի մարզադպրոցը տարիներ շարունակ եղել է չեմպիոնների դարբնոց՝ ունենալով կարևոր դերակատարում հայկական ծանրամարտի ավանդույթների պահպանման ու զարգացման գործում։

Նա ընդգծել է ենթակառուցվածքների բարելավման և արդիականացման անհրաժեշտությունը՝ նշելով, որ առաջիկայում նախատեսվում է իրականացնել մարզադպրոցի վերակառուցում։

Յուրի Սարգսյանը Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնի տիտղոսը նվաճել է 19 տարեկանում՝ դեռևս խորհրդային տարիներին, և հայրենի դպրոցի հետ կապն այս ընթացքում չի խզել։ Նա շնորհակալություն է հայտնել պետության ուշադրության և հոգածության համար՝ ընդգծելով, որ մարզադպրոցում այսօր էլ մարզվում են շնորհալի երիտասարդներ։ Յուրի Սարգսյանը նշել է, որ մարզումային պայմանների բարելավման դեպքում հնարավոր կլինի ապահովել սաների թվի աճ ու առավել բարձր արդյունքներ գրանցել։

Ներկայում Գեղակերտի ծանրամարտի մարզադպրոցում մարզվում է ավելի քան 170 սան, որոնք ընդգրկված են Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում՝ գրանցելով նշանակալի հաջողություններ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»