Արտաքին 1 տարի առաջ - 17:36 25-08-2025

Իրանի նախագահը Պուտինի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է Հայաստան կատարած այցին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է վերջերս Հայաստան կատարած իր այցին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։

Փեզեշքիանի խոսքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հավաստիացումներ է ստացել, որ Իրանի մտահոգությունները լիովին հաշվի են առնվել Ադրբեջանի և Միացյալ Նահանգների հետ քննարկումներում և պայմանավորվածություններում:

Նա ընդգծել է, որ Իրանի և Ռուսաստանի մասնակցությամբ «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակը կովկասյան տարածաշրջանում առկա խնդիրները լուծելու ավելի արդյունավետ մեխանիզմ է։

Փեզեշքիանը կարևորել է նաև ԵԱՏՄ-ի, Շանհայի համագործակցության կազմակերպության և ԲՐԻԿՍ-ի նման կազմակերպությունների կարևորությունը համագործակցության ընդլայնման համար:

Իրանի նախագահը նաև հայտարարել է, որ անձամբ կվերահսկի Ռեշտ-Աստարա երկաթուղու արագացված շինարարությունը, որը կարևոր դեր է խաղում Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքով Պարսից ծոցը Ռուսաստանին և Կենտրոնական Ասիային կապելու գործում։

Պուտինն իր հերթին հաստատել է Ռուսաստանի ամուր աջակցությունն Իրանի կողմից ուրանի հարստացման իրավունքին՝ այն անվանելով իրենց գործընկերության հիմնական և էական կողմ: Նա նաև ընդգծել է, որ երկու երկրների միջև առևտուրը 2025 թ. առաջին կիսամյակում աճել է 11%-ով:

ՌԴ նախագահը նաև ներկայացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Ալյասկայում վերջերս տեղի ունեցած բանակցությունների հիմնական արդյունքները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի