Ներքին 1 տարի առաջ - 13:08 25-08-2025

Տղամարդը վիճաբանել է եղբոր աներորդու և նրա ընկերոջ հետ, վերջիններն էլ ծեծի են ենթարկել տղամարդուն․ կա վիրավոր․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ճակատի շրջանում կտրած ծակած վերքերով «Էջմիածին» բժշկական կենտրոն է տեղափոխել մի տղամարդու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Ասքանազ Դավթյանի գլխավորությամբ, պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի բնակիչ 42-ամյա Լյուդվիգ Մ․-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 19։30-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Լյուդվիգ Մ․-ն վիճաբանել է եղբոր աներորդու՝ 31-ամյա Դավիթ Ղ․-ի հետ, որի ժամանակ վերջինը և իր ընկեր ոմն Հայկը ծեծի են ենթարկել Լյուդվիգ Մ․-ին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ ոմն Հայկի ինքնությունը պարզելու, վերջինիս և Դավիթ Ղ․-ին հայտնաբերելու ուղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով