Ներքին 1 տարի առաջ - 20:44 23-08-2025

Փաշինյանն արդեն հրապարակային է խոստովանում, որ միտումնավոր է պատերազմ հրահրել. քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից մեջբերումներ է արել ու ընդգծել՝ Փաշինյանն արդեն հրապարակային է խոստովանում, որ միտումնավոր է պատերազմ հրահրելը, Արցախը հանձնել՝ ռուսական ազդեցությունից դուրս գալու և թուրքական ազդեցության տակ մտնելու համար։

Քաղաքագետի գրառումը՝ ստորև․

«- Արցախը Հայաստան է, և վերջ:

- Եթե ես գնայի զիջումների, ապա ինձ կմեղադրեին դավաճանության մեջ:

- Ի վերջո, ինչու՞ մինչև 2020 թվականի սեպտեմբերը Հայաստանի Հանրապետությունը, մեր Կառավարությունը, ես՝ ինքս, չգնացինք զիջումների, ինչը 44-օրյա պատերազմից խուսափելու միակ տեսական հնարավորությունն էր։ Դրա առանցքային պատճառն այն էր, որ այդ զիջումների արդյունքում մեր ունեցած բոլոր սպառնալիքները և կախվածությունները մեծանալու էին, մեծանալու էին անհամաչափորեն՝ հանգեցնելով Հայաստանի անկախության և պետականության կորստի։

Վերջապես ... խոստովանեց, որ միտումնավոր է պատերազմ հրահրել ու միտումնավոր է այդ պատերազմում պարտվել, միտումնավոր է Արցախը հայաթափել, որպեսզի ռուսական ազդեցությունից դուրս գա ու մտնի թուրքական ազդեցության տակ:

Սա գաղտնիք չէր քիչ, թե շատ մտածող մարդկանց համար, բայց հիմա հրապարակային է դա խոստովանում: Այլ հարց է, թե այս խոսոտովանանքից հետո ինչ է փոխվելու»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի