Արտաքին 1 տարի առաջ - 17:01 23-08-2025

Ֆինն-ռուսական հարաբերությունները կվերականգնվեն ուկրաինական պատերազմի ավարտից հետո. Ստուբ

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտարարել է, որ իր երկրի և Ռուսաստանի միջև հարաբերությունները կարող են վերականգնվել միայն Ուկրաինայում հակամարտության ավարտից հետո։ Այս մասին նա հայտարարել է Yle հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Ինչպես միշտ ընդգծել եմ, մենք ոչինչ չենք կարող անել մեր աշխարհագրության հետ կապված։ Մենք պատմություն ունենք Ռուսաստանի հետ, և մենք ապագա կունենանք Ռուսաստանի հետ։ Բայց հիմա, իհարկե, հարաբերությունները շատ դժվար են։ Իրականում, պատերազմի պատճառով դրանք չկան։ Բայց մի օր, երբ պատերազմն ավարտվի, անպայման նոր հարաբերություններ կկառուցվեն»,- ասել է Ֆինլանդիայի նախագահը։

Նա նաև ընդգծել է, որ Ֆինլանդիան Ռուսաստանի հետ կկառուցի նոր հարաբերություններ, որոնք հիմնված կլինեն պրագմատիզմի վրա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»