Ներքին 1 տարի առաջ - 12:24 23-08-2025

Ալավերդիում տաքսու գները դարձել են չտեսնված և չլսված․ ահազանգ

ԴՈԿ կուսակության Ալավերդու և Նոյեմբերյանի տարածքային համակարգող Լեյլի Միկիչյանը բազմաթիվ բողոքներ է ստանում քաղաքացիներից: Բանն այն է, որ ալավերդցիներն, օգտվելով քաղաքի տաքսի ծառայություններից և անհատ վարորդների մեքենաներից ստիպված են կլորիկ գումար վճարել։ Նրանք դժգոհում են, բայց ողջամիտ բացատրություն չեն ստանում: Ընդ որում՝ սակագները տարբեր տաքսու վարորդների մոտ խիստ տարբեր են:

Քաղաքացին պնդում է, որ քաղաքի ոչ մի տաքսու մեջ հաշվիչ չկա, և օգտվելով առիթից՝ յուրաքանչյուր տաքսու վարորդ հաճախորդից պահանջում է այնքան գումար, որքան ցանկանում է: Ոլորտը չի վերահսկվում։

Քաղաքացին այս հարցով դիմել է Լոռու նախորդ մարզպետ Արամ Ղազարյանին: Վերջինս խոստացել է ուսումնասիրել հարցն ու կրկին հանդիպել խնդրով մտահոգ քաղաքացու հետ, սակայն մարզպետի փոփոխությամբ պայմանավորված՝ հանդիպումն այդպես էլ չի կայացել, և քաղաքացին շարունակում է իր և բազմաթիվ ալավերդցիների իրավունքների համար պայքարը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով