Ներքին 1 տարի առաջ - 10:45 23-08-2025

Այսօր, առավել քան երբևէ, գիտակցում ենք մեր անկախության ու ինքնիշխանության արժեքը. ԱԺ նախագահ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 35-րդ տարեդարձի առթիվ:

Ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը: Այդ օրը հայ ժողովուրդը վերահաստատեց իր՝ ազատ ապրելու և սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու իրավունքը:

Անկախության ճանապարհը հեշտ չի եղել: Վերջին իրադարձությունները, սակայն, նոր պատմական հնարավորություններ են բացել մեր պետության առջև` ավելի ուժեղացնելով Հայաստանի Հանրապետության անկախությունն ու ինքնիշխանությունը:

Այսօր մենք, առավել քան երբևէ, գիտակցում ենք մեր անկախության ու ինքնիշխանության արժեքը: Հենց խաղաղությունն է, որ ամրապնդում է մեր անկախությունը, հնարավորություն տալիս զարգացնելու մեր երկիրը և ապահովելու մեր քաղաքացիների արժանապատիվ կյանքը: Այժմ մենք ոչ միայն անկախ ենք, այլև խաղաղ, իհարկե, նաև մեր ժողովրդի խելամիտ որոշումների շնորհիվ:

Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 35-րդ տարեդարձի առթիվ:

Թող մեր անկախությունն ու խաղաղությունը լինեն հավերժական` ապահովելով մեր քաղաքացիների բարեկեցիկ ու անվտանգ կյանքը»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով