Ներքին 1 տարի առաջ - 09:57 23-08-2025

Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ կան վիրավորներ․ shamshyan.com

Երեկ՝ օգոստոսի 22-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկությունն են ստացել, որ Ռյա Թազա գյուղից դեպի Շենկանի գյուղ տանող ճանապարհահատվածում վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կան վիրավորներ։

Ինչպես Արագածոտնի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Ապարան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Ապարանի բաժին և հայտնում են, որ «Աջ ազդրի դրսային մակերեսի կտրած-ծակած վերք» նախնական ախտորոշմամբ քաղաքացիների կողմից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի, իսկ 10 րոպե անց «Ձախ թիակի շրջանի կտրած-ծակած վերք, հետույքի ձախ կեսի կտրած-ծակած վերք» նախնական ախտորոշմամբ դարձյալ քաղաքացիների ուղեկցությամբ ևս մեկ հոգի է տեղափոխվել «Ապարան» բժշկական կենտրոն։

Հիվանդանոց մեկնած համայնքային ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ վիրավորները Արագածոտնի մարզի բնակիչ, Վրաստանի Հանրապետության քաղաքացի 23-ամյա Նիկոլո Ա․-ն է և 33-ամյա Ջիվան Ա․-ն։

Որոշ ժամանակ անց «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում, որ իրենց մոտ մի քաղաքացի է տեղափոխվել։

Ապարանի համայնքային ոստիկանները ու պարեկները օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ ժամը 19։00-ի սահմաններում Ռյա Թազա գյուղից դեպի Շենկանի գյուղ տանող ճանապարհահատվածում Ջիվան Ա․-ն, Նիկոլո Ա․-ն, Արագածոտնի մարզի բնակիչներ 28-ամյա Ազիզ Հ․-ն և 18-ամյա Օմար Հ․-ն միմյանց հետ վիճաբանել են կենցաղային հարցերի շուրջ, որի ժամանակ Օմար Հ․-ն սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Ջիվան Ա․-ի և Նիկոլո Ա․-ին։

Իրավապահները պարզել են նաև, որ «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն տեղափոխվածը Օմար Հ․-ն է, ով եղել է ծեծված։

Դեպքի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով