Ներքին Միտք 1 տարի առաջ - 23:56 22-08-2025

Բռնաճնշումները կիրառվում են մեզ կոտրելու համար, բայց իշխող խմբակն իր պարագլխի հետ պարտվել է՝ չհասնելով նպատակին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը.

Այս օրերին ընթանում է Բագրատ Սրբազանի բնորոշմամբ «18 արդարների» գործով դատական նիստը, քննվում է կալանքները փոխարինելու հարցը:

Դատարանը մեծամասամբ բավարարում է կալանքը երեք ամսով երկարաձգելու մեղադրող կողմի միջնորդությունները:

Ինչպեսև սպասելի էր՝ հաշվի չեն առնվում քաղաքական հալածյալների առողջական խնդիրները. չկա բարոյականություն, ապրումակցման նշույլ:

Արդեն իսկ ակնհայտ է, որ իշխանությունների հրահանգով ամեն ինչ արվում է, որպեսզի մեր ամենից խիզախ ու հայրենասեր ընկերների վրա կարվեն շինծու գործեր:

Բոլորի դեպքում կիրառվում են նույն շաբլոնային արտահայտությունները: Սա ֆարս է, չկա ուրիշ բնորոշում:

Նախաքննության փուլն ավարտված է, ազատությունից զրկված մեր ընկերները չունեն պրոցեսի վրա ազդելու, խոչընդոտելու որևէ միջոց: Չնայած այս հանգամանքին՝ որոշում է կայացվում երկարաձգելու կալանքը:

Սրանց իշխանության օրոք ունեցանք նաև կին քաղբանտարկյալ: Առնվազն Լիդյա Մանթաշյանի դեպքում կարելի էր «բացառություն» անել և փոխել խափանման միջոցը:

Այսօր գործընկերներիս հետ ԱԱԾ մեկուսարանում տեսակցել եմ նաև Միքայել Սրբազանին: Սրբազանը չի կորցրել իրեն բնորոշ տոկունությունը: Մեզնից անգամ իտալական գրականություն խնդրեց:

Այս բռնաճնշումներն ու հոգեբանական տեռորը կիրառվում են մեզ կոտրելու, վախեցնելու համար:
Բայց ես վստահ եմ, որ մեր ընկերներն այս ամենից դուրս են գալու ավելի ուժեղացած:

Իշխող խմբակն իր պարագլխի հետ միասին արդեն իսկ պարտվել է՝ չհասնելով նպատակին: Մեր երկրում արդարադատություն ԼԻՆԵԼՈՒ է:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան