Ներքին Խոսք 1 տարի առաջ - 12:26 22-08-2025

Բաքվի բռնապետը փորձում է գոնե տեղեկատվական-քարոզչական տիրույթում դեմքը պահպանել․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․

«Բաքվի բարբարոսական վարչախմբի բռնազավթման մեջ գտնվող Արցախի Քարվաճառում, երեկ այդ վարչախմբի պարագլուխը խոսելով արհեստածին Ադրբեջանի ռազմական կարողությունների ավելացման մասին, ոչ միայն հայտարարել է, որ իրենց դեմ «սադրանքի գնացողները կրկին կզղջան», ինչը դատելով «կրկին», բառից, անթաքույց սպառնալիք է Հայաստանին, այլ նաև առանց երկրի անուն նշելու, թափանցիկ ակնարկ է արել Ռուսաստանի հասցեին՝ պնդելով, որ 2020-23թթ. ընթացքում ոչնչացված կամ ռազմավար վերցված 5-6 միլիարդ դոլար արժողությամբ սպառազինությունը Հայաստանին էր տրամադրվել անվճար՝ «բռնազավթումը» շարունակելու և «ադրբեջանցիների վերադարձը» թույլ չտալու նպատակով։

Ակնհայտ է, որ վերջին շրջանում գրեթե ամեն օր Ուկրաինայի տարածքում ադրբեջանական տարբեր մակարդակների ներգրավվածությամբ նավթագազային ենթակառուցվածքներին և դրան զուգահեռ՝ Ռուսաստանի ներսում, այսպես կոչված, «ադրբեջանական սփյուռքին» հասցվող ռազմավարական նշանակության ռուսական ցավոտ հարվածների ֆոնին, Բաքվի բռնապետը թեկուզ փոքր-ինչ վախվորած, սակայն փորձում է ցանկացած հնարավորություն օգտագործել գոնե տեղեկատվական-քարոզչական տիրույթում դեմքը պահպանելու համար, քանի որ Ռուսաստանին հողի վրա հակադարձելու որևէ ազդու գործիքակազմ ուղղակի չունի»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում