Ներքին Միտք 1 տարի առաջ - 19:29 20-08-2025

Չնչին հույս ունեի, որ Լիդյայի դեպքում պիտի այլ որոշում կայացվեր. դուք և ձեր սերունդները պատասխան եք տալու. Բագրատ Սրբազանը՝ դատարանին

Սիրելի իրավապաշտպաններ, սիրելի փաստաբաններ, ես շատ շնորհակալ եմ բոլորիդ։ Խնդրում եմ ձեզ, հորդորում եմ ձեզ՝ դադարեցրեք որևէ տեսակի խափանման միջոց, և այլն, և այլն… ձևականություններ իրականացնել այստեղ։ Ուղղակի դադարեցրեք։ Իմ պարագային ես հրաժարվում եմ ամբողջությամբ, և խնդրում եմ ձեզ՝ չանել որևէ բան։ Այս դատարանը, ուղղակիորեն, չեմ կարծում այն վայրն է, որ դուք պիտի ձեր ջանքը, ձեր միտքը, ձեր հոգին, ձեր սիրտը դնեք՝ արդարադատություն ապահովելու համար։

Այո, ես անկեղծ ասում եմ՝ շատ չնչին հույս ունեի, որ այո՛, հենց Լիդյայի պարագային, պիտի այլ որոշում կայացվեր։ Բայց դուք որոշեցիք այդպես (դիմելով դատարանին և մեղադրողներին - խմբ.), Աստված ձեզ հետ։ Դուք և ձեր սերունդները պատասխան եք տալու։

Բագրատ Սրբազան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով