Ներքին Միտք 1 տարի առաջ - 19:18 20-08-2025

Արհեստական տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանը դառնում է հզոր գործոն Հարավային Կովկասում

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Ուզում եմ ձեզ մի «գաղտնիք» բացել.

Այս պահին արհեստականորեն ուռճացվում է Ադրբեջանի ազդեցությունն ու հնարավորությունները, արհեստական տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանը դառնում է հզոր գործոն Հարավային Կովկասում։ Խոսվում է ադրբեջանական տնտեսության մասին, որն առանց նավթա-գազային առևտրի ուղղակի անկման ռեկորդներ կսահմանի։

Սակայն, ամեն ինչ չէ, ո'չ հօգուտ Ադրբեջանի է դասավորվում։ Ադրբեջանը մշտապես ծառայել է որպես հակակշռող գործոն.

Չինաստանի համար` հնդկական ազդեցությունը Հարավային Կովկասում հավասարակշռելու նպատակով;
Իսրայելի համար` Իրանի դեմ պլացդարմ ստեղծելու և Բաքվի էներգակիրներն անխոչընդոտ Իսրայել հասցնելու նպատակով;

Ռուսաստանի համար` Ադրբեջանի միջոցով ամբողջ Հարավային Կովկասն իր ազդեցության ներքո պահելու համար;

ԱՄՆ-ի համար` Կասպիական հարստությունը վերցնելու և Վրաստանի միջոցով դեպի Եվրոպա արտահանելու նպատակով, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի վրա ազդեցություն ստեղծելու նպատակով, Ռուսական կայսերական տարածությունը սահմանափակելով Ռուսաստանին զրկել կայսրություն դառնալու հնարավորությունից;

Եվրոպայի համար` որպես էներգակիրների ստացման շղթայի ռեզերվային և կարևոր բաղադրիչ...

Այս ամբողջ կոմունիկացիոն, էներգետիկ, են այլ շահերը այս պահին ակտիվորեն վերաձևվում են, աշխարհը փոխվում է, ինչպես որ փոխվում են շահերը, միջպետական հարաբերությունները, կոնֆրոնտացիոն գոտիները։ Ռազմավարական շրջադարձերը փոխում են նաև վերաբերմունքը նախկին ռազմավարական նշանակության գոտիների նկատմամբ, ու այստեղ մխիթարելու չէ Ադրբեջանի վիճակը։

Իսկ դիկտատոր Ալիևը միայն Էրդողանին է անխախտ անհրաժեշտ, էրդողանյան պանթուրքիստական ծրագրերն իրագործելու ճանապարհին... իսկ այդ ճանապարհին ամեն ինչ կարող է պատահել...

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան