Ներքին Խոսք 1 տարի առաջ - 17:21 20-08-2025

Մեր գործընկերներին մնում է միայն հիշեցնել Փորձառուի «փորձառության»՝ բանակցային գործընթացին պատճառված փորձանքները

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը գրել է․

«Յոթ տարի Նիկոլ Փաշինյանին «բանակցությունները սեփական կետից սկսելու և դրանով պատերազմ հրահրելու» համար մեղադրող ընդդիմության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարում է, որ գալու են իշխանության և չեղարկեն Վաշինգթոնում ձեռքբերված պահմանավորվածությունները, բանակցությունները սկսեն սեփական կետից: Եվ, երբ լրագրողը հակադարձում է, թե հենց իրենք էին պնդում, որ բանակցությունները սեփական կետից սկսելու դեպքում պատերազմ է հրահրվում, տրամաբանության ասպետ պարոն Սաղաթելյանն ասում է, որ Ռոբերտ Քոչարյանի դեպքում այդ տրամաբանությունը չի աշխատի, քանի որ նա փորձառու բանակցող է:

Էկլեկտիկ հիշողությամբ «տառապող» մեր գործընկերներին մնում է միայն հիշեցնել Փորձառուի «փորձառության»՝ բանակցային գործընթացին պատճառված փորձանքները:

Լեռնային Ղարաբաղը բանակցային սեղանից հանելը, որը զրկեց Ղարաբաղին կոնֆլիկտի լիարժեք կողմ և սուբյեկտ լինելուց՝ դարձնելով վերջինիս բանակցության օբյեկտ՝ առարկա, իսկ կոնլֆիկտը դարձրեց Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճ:

Նույն խանդավառությամբ, որով նախագահական նստավայրում խաղում էր Կինդեր ձվիկի միջի խաղալիքներով, այ այդ նույն խանդավառությամբ համաձայնեց քննարկել հայր Ալիևի առաջարկը Մեղրին Ղարաբաղով փոխանակելու՝ հայտարարելով, որ դա փոխում է ամբողջությամբ բանակցային տրամաբանությունը (իրար հետ ամուսնացած ինքնորոշման և տարածքային ամբողջականության միջազգային սկզբունքներից դուրս լուծում էր՝ ըստ Քոչարյանի):

Տրամաբանությունն իրոք փոխվում էր, բայց այդ փոփոխված տրամաբանությունը երկրորդ լրջագույն հարվածն էր բանակցային գործընթացին, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովման համար կենսական ինքնորոշման իրավունքի համար պայքարը հանգեցվում էր պրիմիտիվ տարածքային վեճի, տարածքի համար պայքարի: Այս տրամաբանությանը համաձայնվելն էր, որ հետագայում ճանապարհ հարթեց բանակցային գործընթացում Ադրբեջանից Նախիջևան անարգել անցման ամրագրման, մի ձևակերպում, որ նախքան Տարածքների փոխանակման տարբերակը երբեք չի եղել առաջարկված բանակցային տարբերակներում, բայց տեղ է գտել արդեն Քի Վեսթի փաստաթղթում, Մադրիդյան սկզբունքներում և Կազանյան փաստաթղթում:

Անդրադառնալով Մադրիդյան սկզբունքներին՝ դժվար է մոռանալը, որ դրանք, ըստ էության, չեղյալ էին հայտարարում ԼՂ անկախության հանրաքվեի արդյունքները՝ խոսելով նոր հանրաքվե անցկացնելու հեռանկարի մասին:

Էնպես, որ ով խոսա դիվանագիտական փորձառությունից, դուք խոսեք տանձից ու խնձորից: Ի վերջո խոսել չգիտեք, չխոսել է՞լ չգիտեք»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում