Ներքին 1 տարի առաջ - 18:49 19-08-2025

Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 126,5 մլն դրամ․ ՆԳՆ-ն ամփոփել է կիսամյակն Արմավիրում

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը օրերս այցելել է Արմավիրի մարզ՝ ամփոփելու ՆԳՆ ծառայությունների 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։

Վաղ առավոտյան նախարար Սարգսյանը մասնակցել է Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի հրահանգավորմանը։

Արփինե Սարգսյանը, դիմելով անձնակազմին, ընդգծել է, որ անցած տարվա առաջին կիսամյակի համեմատ այս տարվա նույն ժամանակահատվածում մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարներն էականորեն նվազել են, ինչը վկայում է պարեկների կողմից առավել արդյունավետ հսկողություն իրականացնելու մասին։ Այսուհանդերձ, ՆԳ նախարարը հանձնարարել է կրկնապատկել ջանքերը ծանր հետևանքներով ճանապարհատրանսպորտային պատահարները նվազագույնի հասցնելու համար։

ՆԳՆ ոստիկանության աշխատանքի ամփոփմանը ներկա են եղել Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը, ՆԳ նախարարության ու Ոստիկանության ղեկավար կազմը։

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետը ներկայացրել է անցած 6 ամսվա ընթացքում կատարված աշխատանքը՝ նշելով, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Քրեական ոստիկանության գործառույթներին վերաբերելի հանցագործությունների թիվը 81-ով նվազել է։

Ընդհանուր պատկերում՝ հիմնականում նվազել են մարդու կյանքի և առողջության դեմ ուղղված ծանր և առանձնապես ծանր հանցանքները։ Միևնույն ժամանակ, աճել են բնակարանային գողություններն ու համակարգչային հափշտակությունները։ Հաշվետու ժամանակահատվածում Արմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են թմրամիջոցների իրացման 76 դեպք, ինչը դրական առումով էականորեն տարբերվում է անցած տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված ցուցանիշից։ Հաշվետու ժամանակահատվածում քրեական հետապնդում է իրականացվել 80 անձի նկատմամբ, ինչը ևս անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ էականորեն բարձր է։ Ակտիվ աշխատանք է տարվել նաև տնտեսական ու կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարում, ինչի արդյունքում պետությանը և համայնքներին պատճառված վնասից արդեն իսկ վերականգնվել է շուրջ 126 միլիոն 500 հազար ՀՀ դրամ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով