Մամուլ 1 տարի առաջ - 07:05 19-08-2025

Իրավապահ համակարգն այսօր կուժեղացնի հսկողությունը Կենտրոնի դատարանի շուրջ. Ժողովուրդ

Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իրավապահ համակարգում այսօր՝ վաղ առավոտից, հրահանգվել է ուժեղացված հսկողություն իրականացնել, եւ զգոնությունը առավել կենտրոնացնել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոնի նստավայր տանող ճանապարհի վրա ու դատարանում պահել զգոնություն, իսկ ողջ տարածքում՝ իրականացնել ուժեղացված ծառայություն։ Բանն այն է, որ այսօր Կենտրոնի նստավայր են բերելու «Հեղաշրջման պլանի» քրեական գործով կալանավորված 17 անձանց, որոնց մեջ է Բագրատ Սրբազանը, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը, ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը եւ այլ անձինք։
Ասել է թե՝ իրավապահ համակարգը այսօր՝ օրվա երկրորդ կեսից, ուժերը կկենտրոնացնի Կենտրոնի դատարանի շուրջ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում