Ներքին 1 տարի առաջ - 16:00 18-08-2025

Հարևան երկրներն առաջնահերթություն են հարաբերությունների կառուցման և զարգացման համար. Փեզեշքիան

Հայաստան ուղևորությունը մեր հարևան երկրներ առաջնահերթ ուղևորությունների շարունակությունն է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Երևան մեկնելուց առաջ «Մեհրաբադ» օդանավակայանում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Նրա խոսքով՝ հարևան երկրներն առաջնահերթություն են հարաբերությունների կառուցման և զարգացման համար։

«Մենք ամուր ռազմավարական հարաբերություններ ունենք մեր հարևան և բարեկամ Հայաստանի հետ և միշտ ձգտել ենք միմյանց հետ լավ հարաբերություններ կառուցել սոցիալական, քաղաքական, տնտեսական և մշակութային հարցերում», - նշել է Փեզեշքիանը։
«Անհրաժեշտ հարմարություններն ապահովվել են, և Իրանի ու Հայաստանի միջև հաղորդակցությունը հնարավորինս հեշտացվել է։ Ուստի այս այցի ընթացքում մենք կքննարկենք մեր համաձայնագրերն ու կապերն ամրապնդելու ուղիները, այդ թվում՝ հաղորդակցության և մշակութային ուղիները, մասնավորապես՝ Հյուսիս-Հարավ միջանցքը», - նշել է նա։
«Ինչ վերաբերում է Արևելք-Արևմուտք ուղուն, այն, բնականաբար, կդառնա հարմարավետ հարթակ՝ այս ուղղությամբ առևտրային ճանապարհի զարգացման համար, և մենք ձգտում ենք ընդլայնել այն», - հավելել է Փեզեշքիանը։

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրից հետո Հայաստանում ամերիկյան ընկերությունների ներկայության վերաբերյալ մտահոգություններին, Փեզեշքիանը նշել է. «Բնական է մտահոգություններ ունենալ տարածաշրջանում ամերիկյան ընկերությունների ներկայության վերաբերյալ, քանի որ նրանք գալիս են որևէ ընկերության անունից, իսկ հետագայում կարող են զբաղվել այլ գործունեությամբ: Մենք քննարկումներ կանցկացնենք հայ պաշտոնյաների հետ այս մտահոգությունների շուրջ»:

«Այլ հարցերի առնչությամբ, այդ թվում՝ տեխնիկական, ճարտարագիտական, շինարարական, հանքարդյունաբերական, գեղարվեստական, սոցիալական և զբոսաշրջային ոլորտների վերաբերյալ պատրաստվել են հիանալի փաստաթղթեր. նախատեսվում է այնտեղ ստորագրել դրանք», - նշել է նախագահը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան