Ներքին Միտք 1 տարի առաջ - 17:31 16-08-2025

Մեր ընկերների հանդեպ հալածանքը փաստում է՝ Հայաստանում այսօր իշխանությունը պայքարում է ոչ թե թշնամու, այլ հայ ժողովրդի դեմ

Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հինգ տարի առաջ, երբ ես և իմ պայքարի ընկեր Դավիթ Գալստյանը ստանձնեցինք Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի մանդատը, հավատում էինք, որ կկարողանանք կանգնեցնել Նիկոլի կործանարար ընթացքը։ Մեզ համար դա միայն քաղաքականություն չէր․ դա պայքար էր Արցախի ու Հայաստանի ապագայի համար։

Սակայն չարին հավատացողներն ավելի շատ գտնվեցին։ Արդյունքը՝ Արցախը օկուպացված է առանց հայերի, մեր հայրենի հողում ազատորեն շրջում է քոչվոր ցեղը։

Այսօր նույն Նիկոլը «դատում» է նրանց, ովքեր չեն հաշտվում անհայրենիք լինելու մտքի հետ։

Օգոստոսի 19-ին, ժամը 16։00-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում տեղի կունենա Բագրատ Սրբազանի, Դավիթ Գալստյանի և մեր մյուս ընկերների դատական նիստը։

Սա արդարադատություն չէ, սա հայրենիքին հավատարիմների դեմ քաղաքական հաշվեհարդար է։
Սա դատավարություն չէ, սա Հայաստանի ինքնիշխանության դեմ հարձակում է։

Մեր ընկերների հանդեպ հալածանքը փաստում է մեկ ճշմարտություն․ Հայաստանում այսօր իշխանությունը պայքարում է ոչ թե թշնամու, այլ հայ ժողովրդի դեմ։

Մենք պարտավոր ենք պաշտպանել նրանց, ովքեր իրենց հավատարմությամբ ու համառությամբ մեզ հիշեցնում են՝ Հայաստանն ու Արցախը պետք է մնա հայի հայրենիքը։
Հ.Գ. նկարը՝ 14.08.2020թ., մեր առաջին այցը ՀՀ ԱԺ»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով