Ներքին 1 տարի առաջ - 15:29 16-08-2025

Միքայել Սրբազանի կալանքի երկարացումը վախեցման գործիք է, արդարադատության անվան տակ օրինականացվող կամայականություն

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը խիստ և անզիջում դատապարտում է դատավոր Արմինե Մելիքսեթյանի որոշումը, որով մերժվեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կալանքից ազատելու միջնորդությունը, և կալանքը երկարացվեց ևս տասը օրով։

«Սա արդարադատության անվան տակ օրինականացվող կամայականություն է, երբ մարդու ազատությունը պահվում է ոչ թե փաստերով, այլ քաղաքական պատվերով, իսկ դատական նիստերը վերածվում են կանխատեսելի ներկայացման։

Հովվական խոսքը չի կարող հանցանք համարվել, այլապես մենք հայտնվում ենք այն իրականության մեջ, որտեղ քննադատելու իրավունքը ոչնչացվում է, իսկ կալանքը դառնում է սանձելու գործիք։ Երբ դատարանը վերածվում է քաղաքական կամքի սպասարկուի, այն կորցնում է իր ամենակարևոր կապիտալը՝ վստահությունը ժողովրդի աչքում։

Մենք հայտարարում ենք՝ այս որոշումը ոչ թե արդարադատության, այլ վախեցման քայլ է, և այն դատական համակարգի վրա դնում է այն բիծը, որը երկար տարիներ չի ջնջվելու»,- ասվում է հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»